Նախագծերով ուսուցման ստուգատես (ապրիլի 3-7)


1. Նախագիծ «Թարգմանական ստուգատես»
Թարգմանական գործը շատ կարևոր նշանակություն ունի ուսուցման մեջ: Հեղինակային
կրթական ծրագրի հեղինակ դասավանդողն էլ,  սովորողն էլ թարգմանիչ են. նրանք  սովորաբար թարգմանում են տարբեր դասընթացների ծրագրերով անհրաժեշտ ուսումնական նյութեր՝ իր համար, ընկերների համար, իր ընտրությամբ կամ դասավանդողի առաջարկով։
Աշխատանքային խումբը՝ 9-3 և 9-4 դասարանի սովորողներ
Նյութերի ընտրությունը պայմանավորված է կա՛մ կրթահամալիրի ուսումնական օրացույցով, կա´մ սովորողի ընտրության գործունեությամբ, կա´մ որևէ ուսումնական առարկայի ծրագրով որոշված թեմայով: Թարգմանությունը նպաստում է, որ սովորողը մեկ անգամ ևս վերանայի հայերենի բառապաշարը, թերթի բառարաններ՝ հոմանիշների, դարձվածքների` գտնելու այն համապատասխան բառը, որն անհրաժեշտ է իմաստը ճիշտ թարգմանելու  համար:
ВОСПИТАНИЕ ДЕТЕЙ. СВОБОДА
Притчи в изложении Ошо
Анекдоты и притчи от Ошо
Мудрые и короткие причти 
Причти.ру
Лучшие притчи всех времен и народов
Собиратель звезд
Собиратель звезд ошо
STORIES
Parables

Թարգմանական ուսումնական նյութերի փաթեթ

2.Ուսումնական նախագիծ «Ուխտագնացություն»
Նախագիծն իրականացվելու է մի քանի փուլով:

1.Առաջին փուլ  -ընթերցանություն, քննարկումներ, հետազոտական աշխատանքներ, լրացուցիչ նյութերի ձեռքբերում և համակարգմում: Առաջին փուլի աշխատանքներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:  Նախագիծը բաց է, բոլոր ցանկացողները կարող են հանդես գալ նոր առաջարկություններով:

Ձեռքբերված և ընտրված նյութերի ներկայացում -«Կարդում ենք….»

2.Երկրորդ փուլ- աշխատանքային խմբի հավաքների ժամանակ կորոշվի, թե ովքեր են մասնակցելու հաջորդ փուլի աշխատանքներին,  այսինքն՝ ուխտագնացությանը:  Կլրացվեն արդեն եղած ուսումնական փաթեթները, կստեղծվեն նորերը:

3.Երրորդ փուլում  նախատեսվում ուխտագնացություն պատմական Հայաստան՝  մեծերի ոտնահետքերը փնտրելու, մեր նախնիների  ծնունդ տված պատմամշակութային արժեքները տեսնելու, հարևան երկրի մշակույթին ծանոթանալու, կարդացածն ու աչքով տեսածը համադրելու:

  1. Չորրորդ փուլը յուրատեսակ հաշվետվության փուլ է՝ նկարաշարեր, ֆիլմեր, հոդվածներ, տպավորություններ, կարծիքներ:

Նախաճամփորդական մտորումներ

3.Նախագիծ «Տոնացույց»
Թովմասյան Դոնա, Օհանյան Գայանե, Վահանյան Լիանա, Պախուցկայա Մարիա
Սպորտի միջազգային օր
4. Նախագիծ «Մանչուկ TV»
Հովհաննիսյան Աննա

5. Ռադիոնախագիծ «Կարդում ենք արևմտահայերեն»


Оставьте комментарий