Հայրենագիտական- արշավախմբային ճամփորդություն


«Հանրապետության օրեր»
Ուսումնահայրենագիտական ճամփորդություն Սյունիքի մարզ 
Ժամկետը- մայիսի 25-26-27
Մասնակիցները-ավագ դպրոց-վարժարանի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ

goris-city-overview1Ուղերթը- Երևան-Նորավանք-Տաթև-Գորիս- Վերիշենի միջնակարգ դպրոց-Գորիս-Խնձորեսկ-Երևան

Նպատակը-

  • հայրենագիտություն
  • կրթական ծրագրերի տարածում-փոխանակում
  •   Խնձորեսկի դպրոցի սովորողների հետ համատեղ քայլարշավ, սպորտային խաղեր
  • Հայաստանի գյուղերը- Վերիշեն, Խնձորեսկ
  • բացօթյա ընթերցանության ֆլեշմոբ- Բակունց, Սահյան
  • բարձունքի նվաճում

Ծրագիրը

Օր 1
7:00-ուղևորության սկիզբ
10:00-10:30- նախաճաշ
11:00-13:00-Նորավանք
15:00- Այցելություն Վերիշենի  դպրոց, քայլարշավ….
18:00-ժամանում Գորիս
Տեղավորվում ենք սովորողների տներում, ընթրիք
19:00-21:00- զբոսանք Գորիս քաղաքում՝ Գորիսի եկեղեցի, գուսան Աշոտի և Սերո Խանզադյանի ապրած տներ, Բակունցի տուն-թանգարան:
22:00- հանգիստ
Օր 2
7:00- վերկաց
7:30-8:00-նախաճաշ
8:30-11:00-հին Գորիս, Խաչին տակ
13:30-16:00- Խնձորեսկ- Մ. Սպարապետի գերեզման, ճոճվող կամուրջ

Oր 3

7:00- վերկաց
7:30-8:00-նախաճաշ
Այցելություն դպրոց, քայլարշավ,  Խնձորեսկի եկեղեցիներ,
16:30- վերադարձ
Նախագծի իրականացման առաջին փուլում ճամփորդության մեկնող սովորողները սկսում  են ուսումնական-հետազոտական աշխատանքներ՝ Գորիսը և շրջակա  տարածքները ճանաչելու և տեղեկություններ ստանալու նպատակով, մայիսի 3-6-ը նախատեսվում է առցանց քննարկում:
Ճամփորդություն մեկնողների մասնակցությունը քննարկմանը պատադիր է:


Оставьте комментарий