«Հոգևորը և աշխարհիկը. միջավայրը ծնում է…»


Նախագիծ «Մեր գրականության Վանը»
Շրջագայության տևողությունը-   5 օր (4 գիշեր, 5 ցերեկ)
Շրջագայության ժամանակացույցը-  հոկտեմբերի 28-նոյեմբերի 1
Երթուղին-
Երևան -Գյումրի – Ախալքալաք- Ակթաշ- Ծովակն հյուսիսո (Չլդըր լիճ)-Կարս- Սարիղամիշ-Իգդիր—Բայազետ— Էրզրում- Մուշ (գիշերակաց)- Վան (գիշերակաց)— Աղթամար—Կտուց-Լիմ- Արտեր- Վան(գիշերակաց)- Խոշաբի բերդ- Հայկաբերդ- Արճակ լիճ(Խառակոնիս)- Արճեշ- Խորգոմ- Բերկրի- Բայազետ(գիշերակաց)- Արդահան-Անի- Ակթաշ -Ախալքալաք-Գյումրի-Երևան

Արժեքը- 100.000 դրամ, որը իր ներառում է`
տրանսպորտային ծախսեր
հյուրանոց
սնունդ
պատմամշակութային հաստատությունների մուտքերի տոմսեր
ճամփորդական ապահովագրություն
բժշկական ապահովագրություն
թուրքագետ էքսկուրսավարի ծառայություն
Թուրքիա մուտքի վիզա

Ճամփորդության ընթացքում իրականցվող ենթանախագծեր
1.    Գուրգեն Մահարի

  • անտիպ և մոռացված էջեր
  •  ասք  ծննդավայրի
  • հուշագրություն
  • դիմանկարներ
  • նամականի  

2. Գրիգոր Նարեկացի

  • իմ Նարեկացին
  • Նարեկացու դատի առեղծվածը 

3. Արշիլ Գորկի

  • Նուրիցա Մաթոսյան «Արշիլ Գորկի. սև հրեշտակ»  գրքի քննարկում
  • Ատոմ Էգոյան «Արարատ»ֆիլմը
  • հանելուկային նկարիչը
  • հայրը, մայրն ու Վանը
  • Արշիլ Գորկի մարդու, հայի ու նկարչի առեղծվածը

4. Նահապետ Քուչակ «Դարձյալ յիշեցէք զՔուչակ…»

5. Կրթական միջավայր. այցելություն Վանի  ավագ դպրոց (լիցեյ), Սանասարյան վարժարան

Ընթացքը

  • աշխատանքային խմբի ձևավորում
  • հիմնահարցերի ձևակերպում
  • աշխատանքի բաժանում
  • աշխատանքների լուսաբանում
  • ուխտագնացություն
  • արդյունքներ-  հետազոտական աշխատանքներ, հոդվածներ, նկարաշարեր, ֆիլմեր, ուսումնական փաթեթներ

Ուղևորության համառոտ նկարագրություն
Այցելություն Կարս-Մեզրա- Կարմիր վանք կամ Դպրեվանք, Էրզրում- Սանասարյան վարժարան,  Մուշ- հայկական թաղամաս, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, Սուլուխի կամուրջ, Հովվի կամուրջ, Մշո Սուլթան Սբ Կարապետ, Վան- Մհերի դուռ, Աղթամար, Կտուց, Լիմ, Արտեր կղզիներ, Վանի միջնաբերդ, Վարագավանք, Վանա կատուների բուծարան, Նարեկավանք, Նարեկացու ճգնարան,  Խոշաբի բերդ-Արճակ լիճ -Խառակոնիս, Սբ Թովմասի վանք, Գևաշի Կարմրաքար(Քզըլթաշ), Արճեշ- Մեծոբա վանքը, Խորգոմ-  Արշիլ Գորկու գյուղը, Բերկրիի ջրվեժ, Սբ Ստեփանոս, Արծափ հայկական գյուղ — Անի-Ախալքալաք- Երևան

Ծրագիրը
Օր առաջին

Երևանից մեկնում դեպի հայ-վրացական սահման (Բավրա), ապա Ջավախք: Այնուհետև Ախալքալաքից  կուղևորվենք Կարծախ, կայցելենք Ջիվանու տուն-թանգարան: Հնարավորության դեպքում կլինենք դպրոցում,  կշրջենք գյուղում: Հետո, անցնելով վրաց-թուրքական սահմանը` Ակթաշ անցակետը (232 կմ), մուտք կգործենք Արդահանի շրջան՝ կանգ առնելով Ծովակն լճի (Չլդըր) ափին: Այնուհետև կշարժվենք դեպի Մեզրա գյուղի Կարմիր վանք կամ Դպրեվանք եկեղեցին, հետո կճանապարհվենք Կարս: Կշրջենք քաղաքում, որը ժամանակին Բագրատունիների թագավորանիստն էր, կտեսնենք Կարսի բերդը, Վարդանի կամուրջը, Եղիշե Չարենցի տան ավերակները, Սբ. Առաքելոց եկեղեցին (10-րդ դար): Հաջորդ կանգառը կլինի Էրզրումի Սանասարյան վարժարանը, որից հետո կշարժվենք դեպի Մուշ, կհասցնենք տեսնել Հովվի նշանավոր կամուրջը:
Գիշերակացը Մուշի «Գլոբալ» հյուրանոցում:
Հյուրանոցը

Օր երկրորդ

Վաղ առավոտյան կայցելենք Մուշի հին հայկական թաղամաս՝ Սբ. Մարինե եկեղեցի և այնտեղից կտեսնենք հայակական գերեզմանոցը, որտեղ գտնվում է Գևորգ Չաուշի գերեզմանը: Այնուհետև կգնանք Մուշ քաղաքից հյուսիս-արևմուտք՝ Քարքե լեռան լանջին գտնվող Մշո Սուլթան Ս. Կարապետ վանք կամ Գլակավանք: Մուշից կուղևորվենք Արածանի (Արևելյան Եփրատ) գետ, ուր կտեսնենք Սուլուխի կամուրջը Հասնելով Վանա լիճ` կնավարկենք դեպի Աղթամար` մի գեղեցիկ կղզի, ուր գտնվում է իր նմանը չունեցող Սուրբ Խաչ եկեղեցին (10-րդ դար): Սուրբ Խաչը համարվում է միջնադարյան հայ և համաշխարհային հոգևոր ճարտարապետության գլուխգործոց, այն պատված է Աստվածաշնչյան թեմաներին նվիրված հրաշալի որմնաքանդակներով, իսկ ներսի կողմից` գեղեցիկ որմնանկարներով: Աղթամարում կհանգստանանք և կվայելենք Վանա լճում լողալու հաճույքը: Կնավարկենք Արտեր կղզի: կլինենք Նարեկավանք գյուղում, կտեսնենք Նարեկացու ճգնարանը: Ճաշին կհամտեսենք հայտնի «Վանա տառեխը», որը լճում ապրող միակ ձկնատեսակն է:
Գիշերակաց Վանի «Ուրարտու» հյուրանոցում:
Հյուրանոցը

Օր երրորդ

Առավոտյան, բարձրանալով Վարագա լեռը, կհայտնվենք Վասպուրական թագավորության հոգևոր առաջնորդարան Վարագավանք վանական համալիրում (որ տեղացիները կոչում են «Յեդի քիլիսե»` Յոթ եկեղեցի): Ապա քաղաքի միջով անցնելիս կանգ կառնենք «Սասնա ծռեր» էպոսի Փոքր Մհերի ժայռափոր դռան մոտ: Կայցելենք Վանա կատուների բուծարան: Վանա կատուները հայտնի են նրանով, որ ապրում են միայն Վանի տարածքում և ունեն տարբեր գույների` կապույտ և դեղին աչքեր: Այնուհետեւ կայցելենք Վանի բերդ (հիմնված 9-րդ դարում մ.թ.ա.), ուր պահպանվել են Սարդուրի և Երևանը հիմնող Արգիշտի արքաների տպավորիչ սեպագրերը և դամբարանը: Կհասնենք Խոշաբի բերդ ( Խոշապ, բերդ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Խոշաբի գավառի կենտրոնում, համանուն գետի ափին։), Հայկաբերդը, որտեղ, ըստ ավանդության, Հայկ Նահապետը սպանել է Բելին: կհաղթահարենք Սբ Թովմասի վանք տանող բարձունքը (1500մ), կլինենք Գևաշ գավառի Կարմրաքար (Քզըլթաշ) եկեղեցին:
Գիշերակացը Վանի «Ուրարտու» հյուրանոցում:
Հյուրանոցը

Օր չորրորդ

Առավոտյան կշարժվենք Արճակ լիճ, որի մոտ է գտնվում Խառակոնիս գյուղը՝ Նահապետ Քուչակի ծննդավայրը, Այնուհետև կնավարկենք Կտուց և Լիմ կղզիներ: Հետո կգնանք Արճեշ, կլինենք Մեծոբա վանքում, կշարժվենք դեպի Բերկրի, կայցելենք  Բերկրի քաղաքի լիցեյ (ավագ դպրոց), կհանգստանանք Բերկրիի գեղեցիկ ջրվեժի մոտ: Կբարձրանանք  Բերկրիի  Սբ. Ստեփանոս եկեղեցի: Անցնելով  Թոնդրակի լեռնանցքը (Ծաղկանց լեռները)`կշարժվենք դեպի Բայազետ, որտեղ կբացվի Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը հակառակ (հարավային) կողմից:
Գիշերակաց Բայազետի «Գրանտ Աղա» հյուրանոցում:
Հյուրանոցը

Օր հինգերորդ

Վաղ առավոտյան կմեկնենք հայկական Արծափ գյուղ: Այնուհետև կշարժվենք դեպի Անի՝ 9-11-րդ դարերի Հայոց թագավորության հրաշալի մայրաքաղաք, որին անվանում էին «հազար ու մի եկեղեցիների քաղաք»: Անին իր ժամանակի խոշորագույն կրոնական, առևտրական և մշակութային կենտրոնն էր Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, որով անցել է «Մետաքսի ճանապարհը»: Անիի միջնադարյան պարիսպներն անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները:

Վերադարձ Երևան

 

 

 

 

 

 

 

 

 


Оставьте комментарий