Ուխտայց Հայոց դրախտը՝ Համշեն և Տայք աշխարհներ


11

Հեքիաթային Համշեն և Տրապիզոն
Ժամանակացույցը- 5 օր մայիսի
Արժեքը- 99000 դրամ, որը ներառում է՝

  • բարձրակարգ հյուրանոց
  • նախաճաշ, ընթրիք
  • էքսկուրսավար -թուրքագետ
  • տրանսպորտ
  • մուտքի վիզա 15000դրամ
  • թեստ 24000դրամ

Ուխտագնացներ

Երթուղին

Երևան — Արդահան — Օլթի — Թորթումի ջրվեժ — Խախովանք (Սբ. Աստվածածին) — Օշքվանք — Ճորոխ — Արդվին — Խոփա (գիշերակաց)- —  Արհավիս — Զույգ կամուրջներ — Մանչունայի ջրվեժ — Արտաշեն — Չամլըհամշեն (Հին Համշեն) — Զիլքալե — Այդեր — Քաջքարի լեռեր — Ֆըրթընա գետի կիրճ — ՌիզեԲալահովիտի ջրվեժ- Տրապիզոն-Սբ.Սոֆյա եկեղեցի-Սումելա վանք-մենաստան – Խոփա ( գիշերակաց)- -Բորճկա  — Շավշատի ամրոց  և  Շավշատի եկեղեցի (Շատբերդ)— Տբետի վանք— անցում Արդվին քաղաքով — Արդվինի և Ճորոխի համայնապատկեր —Դոլիսխանայի եկեղեցի— Դժոխքի ձոր (Արդանուջ)— Արդահան-Երևան
Նպատակը

  • ուխտագնացություն
  • ճանաչողական
  • Համշենը և համշենահայերը. ինքնություն և մշակույթ
  • այցելություն Խոփայի ավագ դպրոց (լիցեյ)
  • խոնարհված եկեղեցիներ
  • ջրվեժներ, լճեր
  • բերդեր, ամրոցներ, կամուրջներ
  • Համբարձման ծես անտառաշատ և ծաղկապատ Շավշատ գավառում՝ Ճորոխի ափին

Նախագիծն իրականացվելու է մի քանի փուլով:

1.Առաջին փուլ  -ընթերցանություն, քննարկումներ, հետազոտական աշխատանքներ, լրացուցիչ նյութերի ձեռքբերում և համակարգում:
Առաջին փուլի աշխատանքներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Նախագիծը բաց է, բոլոր ցանկացողները կարող են հանդես գալ նոր առաջարկություններով:

Նախապատրաստական փուլի արդյունքներ

2. Երկրորդ փուլ- ուխտայց
dolishane

3. Երրորդ փուլ- ձեռքբերված և ընտրված նյութերի ներկայացում, ֆիլմեր, պատումներ, կլոր սեղան-քննարկում հեղինակային կրթական ծրագրերի  մայիսյան հավաքի օրերին

 

Ուխտայցի մանրամասն նկարագրություն

Յուրահատուկ և տպավորիչ է Համշեն աշխարհը՝ թավշյա կանաչ և խիտ անտառներ, գեղատեսիլ լեռնաշղթաներ, հեքիաթային ոլորապտույտ ճանապարհներ, արագա­հոս գետեր և ջրվեժներ, միջնադարյան կամուրջ­ներ, ավանդական գյուղեր, տներ և մարդիկ, որոնք հարյուրավոր տարիներ անց դեռ պահպանել են իրենց հայ ինքնությունը:

Օր 1- Դրախտի դարպասները
 Երևան — Արդահան — Օլթի — Թորթումի ջրվեժ — Խախովանք (Սբ. Աստվածածին) — Օշքվանք — Ճորոխ — Արդվին — Խոփա (գիշերակաց)
Երևանից դուրս գալով՝ կանցնենք հայ-վրացական սահմանի Բավրայի անցակետով, ապա հրաշագեղ Ջավախք աշխարհով: Չըլդըր (Աքթաշ) անցակետով մուտք կգործենք ներկայիս Թուրքիայի տարածք՝ Արդահանի նահանգ,  որտեղ պահպանվել է հնամենի բերդը, իսկ քաղաքի միջով անցնում է Քուռ գետը: Կուղևորվենք առաջ՝ հերթով հիանալու Օլթիվանք-Խախուվանք (Սբ. Աստվածածին)- Օշքվանք — Թորթումի` 48 մետր բարձրություն ունեցող ջրվեժն ու հիասքանչ լիճը, կհասնենք Խոփա:

 Ընթրիք և գիշերակաց Խոփայում: Cihan Otel

Օր 2- Համշենի հրաշալիքները

Խոփա —  Արհավիս — Զույգ կամուրջներ — Մանչունայի ջրվեժ — Արտաշեն — Չամլըհամշեն (Հին Համշեն) — Զիլքալե — Այդեր — Քաջքարի լեռեր — Ֆըրթընա գետի կիրճ — Ռիզե –Բալահովիտի ջրվեժ- Տրապիզոն:

Առավոտյան Սև ծովի համայնապատկերով նախաճաշից հետո  կայցելենք Խոփայի դպրոց: Այնուհետև կուղևորվենք՝ բացահայտելու Համշեն աշխարհի հրաշալիքները, տեսնելու Քաջքարի հպարտ լեռները: Մուտք կգործենք Ֆըրթընա գետի կիրճ, որը տպավորությունների նոր չափաբաժին կապահովի: Կտեսնենք համշենյան հրաշալի կամուրջները, կբարձրանանք թավ անտառներում, ժայռերի վրա վեր խոյացող ամրակուռ Զիլ ամրոցը, որը աշխարհի ամենատպավորիչ բերդերից է: Քիչ հեռվում Բալահովտի շառաչուն ջրվեժն է, որն առանձնանում է իր հզորությամբ, ջրի շիթերն անգամ տասնյակ մետրներ այն կողմ են հասնում, իսկ ջրվեժի ձայնը լսելի է լինում բավական հեռվից: Կուղևորվենք Տրապիզոն:

Ընթրիք և գիշերակաց Տրապիզոնում: Yildiz lifehotel

Օր 3- Դրախտային աշխարհ

Տրապիզոն- (Սբ.Սոֆիա տաճար) -Սումելա վանք-մենաստան – Սբ  Ամենափրկիչ-հին քաղաք-հայկական-հունական թաղամասեր-հին բերդ- Խոփա

Երրորդ օրն ամբողջությամբ նվիրված է Տրապիզոնին, հույներով ու հայերով բնակեցված երբեմնի ծաղկուն ու հարուստ պատմությամբ գեղեցիկ այս քաղաքին ու շրջակայքին: Այսօր էլ դեռ կարելի է գտնել հայկական ու հունական մշակույթի հարուստ հետքերը Տրապիզոնում և նրա շրջակայքում: Տրապիզոնում կտեսնենք հայկական Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որտեղ պահպանվել են տպավորիչ և գեղեցկագույն որմնանկարներ, որոնցով կարելի է ժամեր շարունակ հիանալ: Տրապիզոնում՝ Ալթընդերի հովտում՝ մոտավորապես 300 մետր բարձրության վրա գտնվող անտառապատ տարածքի ժայռերի վրա՝ Քարադաղի շրջակայքում է կառուցված Սումելա վանքը, որը ժողովրդի մեջ հայտնի է նաև «Մարիամ Աստվածածին» անվամբ, վանական համալիր՝ կառուցված ժայռերի վրա՝  աննկարագրելի տեսարաններով: Կտեսնենք նաև Սուրբ Սոֆիայի տաճարը՝ հունական հնամենի եկեղեցին Տրապիզոնի սրտում:

Հետո կայցելենք Ալթընդերի հովտում՝ մոտավորապես 300 մետր բարձրության վրա գտնվող անտառապատ տարածքի ժայռերի վրա, Քարադաղի շրջակայքում կառուցված Սումելա վանքը, ժողովրդի մեջ տարածված է նաև «Մարիամ Աստվածածին» անվամբ:

 Ընթրիք և գիշերակաց Խոպայում: Cihan Otel

Օր 4. Հեքիաթը շարունակվում է

Արհավիս — Զույգ կամուրջներ — Մանչունայի ջրվեժ-Հոպա

Խոփա  — Շավշատի ամրոց — Տբետի վանք-Դոլիսխանայի եկեղեցի— Դժոխքի ձոր (Արդանուջ)- Արդահան-Երևան

Խոպա քաղաքից դուրս գալով՝ կանցնենք Բորչկա գավառակով և կտեսնենք Ճորոխի հովիտը բարձունքից: Կտեսնենք մարդու և բնության ստեղծած հիանալի գեղեցկությունը՝ Ճորոխի ջրամբարները: Հաղթահարելով Արսյան լեռները՝ մուտք կգործենք անտառաշատ Շավշատի գավառ: Գեղատեսիլ Շավշատում կտեսնենք տեղի հայտնի բերդը՝ կառուցված Բագրատունիների կողմից, ինչպես և բերդի ամենաբարձր կետից կկարողանանք վայելել շրջակայքի հրաշագեղ բնությունը: Կտեսնենք նաև Շավշատի եկեղեցին (Շատբերդ): Այնուհետև կուղևորվենք Բագրատունիների կառուցած վեհաշուք տաճարներից Տբետը: Հետո կայցելենք Բագրատունիների կառուցած ևս մեկ միջնադարյան եկեղեցի՝ Դոլիսխանան, որը բարձր ու հիանալի տեղադրությամբ տպավորիչ կառույց է, ընդ որում, բավական լավ պահպանված: Այնուհետև ճամփա կբռնենք դեպի պատմական Արտանուջ, որը Հայոց պատմության ընթացքում կարևոր նշանակություն ունեցող վայրերից է: Ճանապարհին կտեսնենք Դժոխքի ձորը՝ բնության կերտած հրաշալիքը՝ դրախտային տեղադրությամբ ու դժոխային անցյալով բնության այս գլուխգործոցը..

օր 5  Հոպա-Երևան:
Լուսանկարներ՝ նախորդ ճամփորդություններից


Оставьте комментарий