Նոր Ջուղա. Սուրբ Ամենափրկիչ վանք


Պատմական Ջուղա քաղաքը տարածված է եղել այժմյան Նախիջևանում` Ջուլֆայի շրջանի Ջուղա գյուղի %d5%a1մերձակայքում՝ Արաքս գետի ձախ ափին: Ապառաժոտ լեռնաշղթաների արանքում հիմնադրված Ջուղայի թաղամասերն ընդգրկել են նաև Արաքսի աջափնյա (այժմ իրանական) հարթությունները, ուր այժմ էլ նկատվում են քաղաքապատկան շինությունների՝ կամրջի, քարավանատան, Անդրեորդու եկեղեցու, գերեզմանատան և այլ կառույցների ավերակներն ու հետքերը։ Արաքսամերձ այս վայրը, ուր հիմնված է եղել Ջուղան, բավական խոր ու երկար, նեղ կիրճ է, որին ջուղայեցիները կոչել են Ծակուտա ձոր, Ծակուտ։ Երկու կողմերից Արաքսը եզերող Մաղարդայի և Ջուղայի %d5%a2լեռնաշղթաներն այստեղ ավելի են իրար մոտեցել, և նրանց քարքարոտ ու մերկ փեշերի արանքով հոսող Արաքսը տեղ-տեղ փրփրոտ ու արագընթաց է, աղմկոտ, ափերը ծեծող, իսկ տեղ-տեղ էլ հեզասահ է ու սիգաճեմ։ Ծակուտա կիրճի մյուս ափից  Արաքսին է միախառնվում պատմական Կարմիր կամ Տղմուտ գետը։
Ծովի մակարդակից մոտ 700 մ բարձրություն ունեցող Ջուղան ունի արևոտ ու չոր, ցամաքային կլիմա։ Քաղաքը երկու կողմերից եզերող արևկա լեռները մերկ են, բարձունքների վերածված։ Այդ լեռները տեղ-տեղ նման են բարձրագագաթ աշտարակների ու ամրոցների, քարե սյուների։ Արևախանձ ու սեփ-սևին տվող այդ բարձունքներին կան զանազան խորշեր , դժվարամուտ քարայրներ ու անձավներ։ Բուսականությունից համարյա թե զուրկ այդ բարձունքներին գարնանը տեղ-տեղ կանաչող ափաչափ կտորները մի յուրօրինակ հմայք ու երանգ են հաղորդում։

%d5%a3Նոր Ջուղա քաղաքամասն ընկած է Սպահանից հարավ՝ Զարենդերուդ գետի աջ ափին: Դրա երկարությամբ ձգված պողոտաների միջև ընկած տարածքը պատած է փողոցների ցանցով, որոնք ընդգրկում են Մեծ, փոքր և Չայսու մեյդանները, Հակոբջանենց, Երևանի, Թավրիզի, Դաշտեցոց և Գաղքի հայկական թաղերը: Դրանցից են տեղաբաշխված Նոր Ջուղայի թվով 12 թաղային և Սուրբ Ամենափրկիչ վանքի եկեղեցիները, մեծահարուստներին պատկանող երկհարկանի շքեղ մենատները, չքավոր խավերի աղքատիկ բնակարանները, առևտրական և արհեստավորական շենքերը: Նոր Ջուղայի եկեղեցիները` կառուցված հայ վարպետների կողմից, աղյուսաշեն են: Հատակագծային հորինվածքով թեև ինչ-որ չափով պահպանում են ազգային որոշ նկարագիր, սակայն գործադրած շինանյութի և միջավայրի ավանդույթների ուժեղ ազդեցության ներքո նկատելի են հայ ճարտարապետության ազգային դիմագծի փոփոխում: Ինչպես եկեղեցական, այնպես էլ քաղաքացիական շենքերի ներքին և՛ արտաքին ճարտարապետության, և՛ հարդարանքի միջոցներում պարզ երևում է  պարսկական ոճի  բացահայտ ներգործությունը:

%d5%a4Սուրբ Ամենափրկիչ վանքը հիմնադրվել է 18-րդ դարում: Տաճարի կառուցումը տևել է 9 տարի` 1655-1664 թթ., որի նկարազարդման ամբողջ ծախսը հոգացել է Խոջա Ավետիք Ստեփանյանը: Եկեղեցին ներսից ամբողջությամբ նկարազարդ է, որը ներկայացնում է պատկերներ Հին և Նոր կտակարաններից:

Վանական  համալիրը բաղկացած է եկեղեցուց, հյուսիսային կողմից կցակառուցված վանքապատկան շենքից և բակում կառուցված զանգակատնից: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին արտաքուստ ուղղանկյուն է: Աղոթասրահը մուտքեր ունի հարավային, արևմտյան, հյուսիսային կողմերից:
Աղոթասրահը բաժանված է երկու հավասար մասերի: Ներսում  բոլոր պատերը, կամարները խորանը, գմբեթը զարդարում են որմնանկարները, որոնք ենթադրաբար վերագրվում են նորջուղայեցի նշանավոր գիտնական-վարդապետ, փիլիսոփայական, աստվածաբանական, տրամաբանական, քերականական և այլ հարցերի նվիրված աշխատությունների հեղինակ, միևնույն ժամանակ նկարիչ Հովհաննես Մրքուզին և իր օգնականներին: Որմնանկարները բազմաթեմա են` վերցրած նոր և հին կտակարանից: Թեմատիկ հորինվածքները շրջապատված են համատարած զարդանկարներով` բնորոշ պարսկականից փոխառված տարրերով: Ամբողջովին աղյուսաշեն եկեղեցու արտաքին ճարտարապետությունը պարսկաոճ է՝ իր ձևերով ու հարդարանքի միջոցներով բնորոշ գործադրված շինանյութին:
Ըստ լրատվամիջոցների` վանքի հետ կառուցվել է նաև մի փոքր եկեղեցի: Այն քանդվել է, է և նրա տեղում Դավիթ Առաջնորդի միջոցով կառուցվել է ներկայիս փառավոր Մայր Տաճարը: Բեմի ներքևի փոքր սենյակում թաղված են երկու երախտավոր հոգևորականներ: Նրանցից մեկը իրանահայ առաջին տպարանի հիմնադիր Խաչատուր վարդապետ Կեսարացին է, մյուսը` վանքի տաճարը վերակառուցողը` Դավիթ Առաջնորդը:


Оставьте комментарий