Mediaeducational blog

Ուխտի իմ խորհրդանիշը-2

Оставьте комментарий


Օսկու  քաղաքից  18 կիլոմետր դեպի հարավ՝ բնության գեղատեսիլ անկյունում՝ Սահանդ լեռան լանջին  է գտնվում  Քենդովան  (թարգմանվում է մեղվի փեթակ)գյուղը, որը  յուրահատուկ ճարտարապետական գրավչություն ունի: Քենդովանի պատմական ու ավանդական տները ունեն ճարտարապետական եզակի ոճ: Ըստ հետազոտողների՝ այդ տները կառուցվել են հիջրեթի (մահմեդական թվականության համակարգը, որ սկսվում է մեր թվարկության 622 թվականից) 7-րդ դարում՝ մոնղոլների արշավանքի  հետ միաժամանակ:

061123612

q1Քենդովանը աշխարհի երեք ժայռափոր գյուղերից մեկն է և  ունի ուրույն ճարտարապետական առանձնահատկություն, իսկ ժողովրդի կյանքն ուղղակի  եզակի երևույթ է համարվում աշխարհում,  քանզի Թուրքիայի և ԱՄՆ-ի Կապադովկիա և Դաքութա քաղաքներն այսօր  դարձել են անմարդաբնակ, և այլևս ոչ ոք չի ապրում այդ քաղաքներում: Կոնաձև ժայռերը և մարդու կերտած քարանձավները,որոնք  օգտագործվում են  որպես բնակարաններ, ստեղծել են աշխարհի ամենազարմանահրաշ ժայռափոր գյուղը:

Գյուղի բնակարանները կոնաձև են : Որոշ հնէաբաններ  Քենդովան գյուղը ՝որպես բնակավայր, թվագրում են իսլամին  նախորդող շրջանների: Բարձր  բլուրների ծոցում փորվել են հարյուրավոր փարախներ , տնակներ ու պահեստներ , որոնք գյուղի հրաշք պատկերի մի մասն են կազմում և ցրված են ողջ գյուղի տարածքում: Գյուղերի  բլուրներից մեկից բխող հանքային ջուրը երիկամների համար բուժիչ հատկություն ունի : Գյուղի բնակարանները, ինչպես մեղրի փեթակներ, փորվել են լեռան խորքում, և հետաքրքիրն այն է,որ մեղրը համարվում է գյուղի կարևորագույն արտադրանքներից մեկը : Քենդովան գյուղը   Սահանդի լեռնաշղթաներից մեկի վրա գտնվող ամառանոցային տարածք է:  Չքնաղ ու գեղեցիկ է  Քենդովանը, որը բարձրաբերձ լեռների, կանաչապատ դաշտերի գյուղ է, որտեղ  ապրում են աշիրեթային (մի ցեղապետի ենթարկվող քրդական ցեղ) խմբեր: Քենդովան գյուղը   աշխարհին հայտնի է իր պատմաճարտարապետական կառույցներով:
Գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են հողագործությամբ , այգեգործությամբ և անասնապահությամբ: Ժայռաբեկորների մեջ  տեղադրված ջրի խողովակները և էլեկտրալարերը շրջակա միջավայրի հետ  մարդու խաղաղ գոյակցության խորհրդանիշ են ասես,  մարդու կյանքում բնության օգտագործման գեղեցիկ օրինակ: Ժայռափոր բնակարանների պատերի հաստության պատճառով գյուղում լուսանցքները գտնվում են վերին հարկերում : Պատուհանները պատրաստվում են  փայտից  և ունեն  շախմատային տեսք, որոնց մեջ ապակու փոքրիկ կտորներ են տեղադրված: Քենդովան գյուղի հին ու պատմական հյուսվածքը նոր շինարարությունների պատճառով կանգնած է լուրջ վտանգի առջև:  Քանդովանը երկրի ամենահրաշագեղ , եզակի ու պատմական գյուղերից մեկն է:Գյուղը ժայռային ճարտարապետության յուրահատկության շնորհիվ գրանցվել է երկրի ազգային կոթողների ցանկում: Հազարավոր տարիների ընթացքում հրաբխային լավաների զանգվածները քամու, անձրևի և ձյան միջոցով ձևավորվել և նման տեսք են ընդունել: «Քյարան » կոչվող այդ ժայռափոր բնակարանները  ամռանը զով, իսկ ձմռանը տաք են լինում:
Վերջին մարդահամարի տվյալներով՝ գյուղն ունի 137 ծուխ և 750 բնակիչ, որոնք հիմնականում զբաղվում են հողագործությամբ , անասնապահությամբ և ձեռարվեստով:  Քենդովան գյուղը ունի մզկիթ, բաղնիք , դպրոց և ջրաղաց, իսկ մզկիթի ժայռափոր տարածքը կազմում է գյուղի մեծագույն բնակատարածքներից մեկը: Կոնաձև տեսքի բերումով  «քյարաններ»ի մեծ մասն ունի տարբեր հարկեր և ներսից միմյանց հետ կապ չունեն: «Քյարանները»-ը սովորաբար լինում են երկհարկ, իսկ  երբեմն նրանց միջև ստեղծել են երեք և նույնիսկ չորս հարկեր: Քենդովանը համարվում է աշխարհի երեք զարմանահրաշ ու չքնաղ գյուղերից մեկը և գտնվում է աշխարհի զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում , ընդ որում՝ տարեկան 300 հազար զբոսաշրջիկ է այցելում   Քենդովան պատմական գյուղը:
Աղբյուրը՝ այստեղ:

Автор: Yelena Sargsyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s