Ճանաչենք մեր մեծերին


Ճանաչենք մեր մեծերին

Ժամկետը՝ նոյեմբերի 1-14:
Նախագծի մասնակիցները՝  Ավագ դպրոցի  սովորողներ:

Նախագծի նպատակը

  1. Կարդալ Մխ. Սեբաստացու, Մխիթարյան միաբանության մասին առաջարկվող նյութերը՝

Սեբաստացու կյանքն ու գործունեությունը, աշխատությունները. կարդալ, մեկնաբանել, արտահայտել կարծիք, ֆիլմեր, լրացուցիչ հետազոտական աշխատանք:

Ծանոթացե՛ք ուսումնական փաթեթին.

  • ընտրե՛ք մեկ նյութ, կարդացեք, գրավոր վերապատմե՛ք 5-7 նախադասությամբ, կարդացածը բանավոր ներկայացրե՛ք դասարանում: Կարող եք նաև ռադիոնյութ պատրաստել:
  • Կարդացե՛ք, ծանոթացե՛ք Մխիթար Սեբաստացու գրական ժառանգությանը:
  • Ծանոթացե՛ք, ուսումնասիրե՛ք, գրավոր եզրակացություն-հետևությո՛ւն արեք:
  • Ուսումնասիրե՛ք Մխիթարյան միաբանության կայքը՝  փոքրիկ հատվածներ թարգմանելով:
  • Համառոտ նկարագրե՛ք  կատարած աշխատանքը:
  • Գրի՛ր՝ ինչ գիտես Մխիթարյան միաբանության զինանշանի մասին:
  •  

2. Կարդա   Յովհաննէս Թորոսեան, «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ» գրքից փոքրիկ հոդվածը՝ «Սեբաստացու անխոնջ ընթերցանութեան ոճը»:

…Անոր անխոնջ ընթերցանութիւնն և ուսումնասիրելու ոճը, որոնց վրայ չեմ ուզեր բոլորովին լռութեամբ անցնիլ, կրնան օրինակ մը ըլլալ իրեն հասակակից պատանեաց: Երբ գիրք մը սկսէր կարդալ, ձեռքէ չէր թողուր, մինչեւ որ չաւարտէր ամբողջ և հասու չըլլար անոր բոլոր իմաստներուն, ոճով մը և կարգով մը կը կարդար, ոչ նման իրեն շատ հասակակիցներուն, որոնք գրքերու ստէպ փոփոխութեամբ կուզեն անցնել իրենց ձանձրույթը: Երբ խրթին բառի կամ իմաստի մը հանդիպէր, առանց քննելու չէր անցներ  և ոչ ալ երկար ժամանակ  կը կենար վրան, այլ առանձին տետրի մէջ կը նշանակէր, որ յետոյ նոյն գրքին լուսաւոր տեղեաց հետ բաղդատելով հասկնար կամ գիտնական անձանց հարցնելով տեղեկանար: Անոր ընթերցանութեան չափ չկար. ոչ միայն սենեկին մէջ, այլ նաեւ դուրսը, պարտեզին մէջ, ճանապարհորդելու ժամանակ հետիոտն կամ գրաստի վրայ, միշտ ձեռքը գիրք մը ունէր: Ոչ մէկ առարկայ կամ զբաղումն կարող  չէր ցրումն պատճառել անոր կամ ետ կեցնել զինքն ընթերցումէն: Եղան օրեր՝ որ առանց ուտելու անցուց, գրքերու մէջ ընկղմած բոլորովին: Գեղեցիկ և յարմար օրինակները կամ վկայութիւնները միտքը կը պահէր, մեծ յիշողութեան տէր ըլլալով, կամ առանձին թղթիկներու վրայ կը նշանակէր, որով երբ հարկ ըլլար քարոզ տալ կամ հոգեւոր բանի մը վրայ խոսիլ, միշտ պատրաստ ունէր կարեւոր նյութերը: Յիշողութեան հետ՝ սուր անդրադարձութիւն մը ալ ունէր, արթուն և ըմբռնող միտք մը, որ ոչ միայն գրութեանց՝ այլ և գործերուն մէջ կերեւի:

  • փորձի՛ր մի քանի նախադասությամբ ներկայացնել ամենակարևորը այս հատվածում
  • իսկ դու ինչպե՞ս ես վերաբերվում ընթերցանությանը. մի քանի նախադասությամբ գրի՛ր այդ մասին
  • փորձի՛ր հարցազրույց վերցնել քեզ մտերիմ որևէ մեկից՝
  1. Ի՞նչ հաճախականությամբ է գիրք կարդում։
    ————————
  2. Ի՞նչ ժանրի գրքեր  է սիրում։
    ———————
  3. Ո՞ր լեզվով է նախընտրում կարդալ։
    —————
  4. Ո՞վ է նրա սիրած հեղինակը և ինչու՞։
    ———————-
  5.  Սիրելի հեղինակի  ո՞ր գիրքն  է ամենաշատը սիրում։
    ——————————
  6. Ո՞ր գիրքը կառաջարկեր սիրած հեղինակի գրչին ծանոթանալու համար։
    —————————

3.Կարդա՛ Յուրա Գանջալյանի Մխիթար աբբահոր մեծ առաքելությունը, Աշոտ Տիգրանյանի Մխիթար Սեբաստացու դասերը, Սեբաստացին  Էջմիածնում, Սևանի Աստվածամայրը Սեբաստացին Սևանավանքում հոդվածները, փորձի՛ր մեկնաբանել, արտահայտել կարծիք:

4. Դիտի՛ր  Մխիթարյան միաբանություն և «Ուխտագնացություն Մխիթարյան միաբանություն,» ֆիլմերը, գրի՛ր քո կարծիքը:

Արդյունքներ

Աշխատանքային փաթեթներ, պատում-հաշվետվություններ, ֆիլմեր, ռադիոնյութեր:


Оставьте комментарий